Արմավիրի մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել ցուցակագրել առկա խնդիրները

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:


Ինչպես հայտնել են մարզպետարանից, խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացել են իրենց ոլորտներում նախորդ և ընթացիկ շաբաթվա կատարված և կատարվելիք աշխատանքները, առաջիկա պլանավորումները։

Մարզի ղեկավարը հանձնարարել է կարճ ժամկետներում գույքագրել և ներկայացնել մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող շենք-շինությունների վիճակը, ցուցակագրել առկա խնդիրները։


Խորհրդակցության ընթացքում ոլորտային մասնագետները զեկուցել են նաև ճանապարհների ձմեռային պահպանման գործընթացի, նախապատրաստական աշխատանքների մասին։


Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։


Բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ Արգիշտի Մեխակյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։