Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ինչպես հայտնել է Ermenihaber-ը հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Էրդողանը կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանումը, ինչպես նաև գոհունակություն հայտնել Ֆրանսիայի՝ Սիրիայում իր դեսպանատունը վերաբացելու որոշման առթիվ։
Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել է նաև սիրիացի փախստականների մասին՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի կայուն պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան սիրիացիներին մնալ իրենց երկրում։