Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանի շենքում. պատգամավորներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի շենքում տեղի է ունեցել հրաձգություն։ Սպանվել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան, ընդդիմադիր Կան Կվարչիան վիրավորվել է։


AMRA-life հեռագրային ալիքը գրում է, որ խորհրդարանում քննարկվել է մայնինգն արգելելու մասին օրինագիծը։


«Նիստի ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան ծեծկռտուքի մեջ են մտել, արդյունքում Ադգուրը հանել է ատրճանակը և սկսել կրակել Կանի վրա։ Մահացած Վախթանգ Գոլանձիան փորձել է բաժանել նրանց»,- գրում է պարբերականը։


Պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է ստացած վերքերից, հայտնել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։


Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։