Չենք կենտրոնանում հիասթափությունների վրա՝ շարունակում ենք աշխատել. Պետդեպը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ Վաշինգտոնի և անձամբ պետքարտուղարի համար:


Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։


Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը չի կենտրոնանում հիասթափությունների վրա ու պարզապես շարունակում է աշխատել։