Վաղարշապատում բարեկարգումը կազմակերպվել է ապօրինի ջրօգտագործմամբ. ԲԸՏՄ-ն 13 ապօրինի խորքային հոր է կասեցրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել են ապօրինի ջրառի դեպքեր։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:


Համայնքի հրապարակների, այգիների, փողոցների, դպրոցների, կանաչ տարածքների ոռոգման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ընթացքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, շահագործվել է 13 ապօրինի խորքային հոր։


Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։


Հիմնարկի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2,000,000 ՀՀ դրամի չափով։