ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտցրել է պահարանի մեջ, հարվածել. ոստիկանությունը ուսումնասիրում է

Մամուլում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցում մաթեմատիկայի դասաժամին ուսուցիչը ուշացման համար հարվածում է 10-րդ դասարանի տղաներին և պատժելու նպատակով նրանց մտցնում պահարանի մեջ և փակում դուռը։


ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ դեպքի մանրամասները ուսումնասիրում են։


Քննչական կոմիտեից էլ հայտնել են՝ հաղորդում չեն ստացել։ 


Թե ինչ վաղեմության է տեսանյութը, հայտնի չէ: