Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:51-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ 


ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 2008 թ.) և «Zil» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան։