Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է վերջերս իր՝ ԱՄՆ կատարած այցի շուրջ քննադատություններին․ «Նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կրկնակի կամ եռակի թանկ կգնեինք։
Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։ Թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- ասել է քաղաքապետը։
Նրա բնորոշմամբ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա։