Համոզված եմ՝ կշարունակենք համատեղ աշխատել Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ուղղությամբ. Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին

ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:



«Հարգելի Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր նոր մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ում գրել է Պապիկյանը: