Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին  է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։


Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց:


Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։