Մահացել է «Ռոմեո և Ջուլիետ» օսկարակիր ֆիլմի աստղը՝ Օլիվիան

73 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Օլիվիա Հասին։


Նա հայտնի է 1968 թվականին իտալացի ռեժիսոր Ֆրանկո Զեֆիրելիի «Ռոմեո և Ջուլիետ» օսկարակիր ֆիլմում Ջուլիետի դերով:


Դերասանուհին մահացել է դեկտեմբերի 27-ին։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։


«Ռոմեո և Ջուլիետ»-ի նկարահանումների ժամանակ Հասին ընդամենը 15 տարեկան է եղել։ Ֆիլմը ստացել է երկու Օսկար, իսկ գլխավոր դերասանուհին՝ Ոսկե գլոբուս։


Իր կարիերայի ընթացքում Օլիվիա Հասին նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում։