Համայնքապատկան մանկապարտեզներ կատարած այցերից տպավորություններս լավը չեն. նպատակ ենք դրել Կառավարության հետ վերացնել բոլոր թերությունները. Սարիկ Մինասյան

Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը գրել է. 


« Այս օրերին համայնքապատկան մանկապարտեզներ կատարած այցերից տպավորություններս, մեղմ ասած, լավը չեն։


Խոսքը շենքային վատ պայմանների, սենյակների ոչ պատշաճ կահավորման և հայտնաբերված այլ խնդիրների մասին է:


Մեր առջև նպատակ ենք դրել ժամանակի ընթացքում, Կառավարության հետ համատեղ վերացնել բոլոր թերությունները, ունենալ առավել անվտանգ, հարմարավետ և ժամանակակից մանկապարտեզներ:


Մեր սկզբունքն այս հարցում անխախտ է՝ հանուն երեխաների, և ոչ թե երեխաների հաշվին»: