Հայ շախմատիստների արդյունքները՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Նյու Յորքում ավարտին մոտեցավ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։


Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ են դարձել Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը: Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ հորիզոնականները:


Ստորև՝ բոլոր հայ շախմատիստների արդյունքները:


Հայկ Մարտիրոսյան՝ 9 միավոր


Տիգրան Պետրոսյան՝ 7 միավոր


Կարեն Գրիգորյան՝ 6.5 միավոր


Զավեն Անդրիասյան՝ 6.5 միավոր


Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6.5 միավոր


Արամ Հակոբյան՝ 6 միավոր


Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր


Էմին Օհանյան՝ 4.5 միավոր։


Կանանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ հորիզոնականները:


Ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները:


Էլինա Դանիելյան՝ 7 միավոր


Աննա Սարգսյան՝ 6.5 միավոր



Մարիամ Մկրտչյան՝ 5.5 միավոր։