Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուս

Երևանի տրանսպորտային համակարգը շարունակում է արդիականացվել, հայտնում են քաղաքապետարանից։


Նշվում է, որ քաղաքի երթուղիներում արդեն իսկ գործում են 171 նոր ավտոբուսներ՝ փոխարինելով հին ու հնամաշ շարժակազմը․



«Քաղաքային իշխանության նպատակն է փուլ առ փուլ բարելավել տրանսպորտային համակարգը՝ ապահովելով բարձրորակ ծառայություններ մեր քաղաքացիների համար։ 



https://transport.yerevan.am/ կայքը նոր հարթակ է, որտեղ դուք կարող եք գնել տոմսային փաթեթներ էլեկտրոնային տարբերակով,ստուգել արտոնյալ խմբերի շահառու լինելը»: