Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Արմսաթ-1» արբանյակի կողմից մեծ ծավալի լուսանկարահանումներ են իրականացվել վերջին երկու տարիների ընթացքում: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, նշելով, թե դրանք ինչ նպատակով են օգտագործվել, այդ հարցին չի պատասխանի ո՛չ հիմա, ո՛չ ապագայում:
««Արմսաթ-1»-ը ի բնե չէր կարող, մեր երկրի անվտանգության կարիքներից ելնելով, բոլոր խնդիրները հասցեագրել, առավել ևս՝ լուծել, սակայն այն մեզ տվեց լավ հնարավորություն, թե ինչ է տիեզերքը, ինչպես Հայաստանը կարող է իր լրջագույն ներկայությունն ունենալ տարբեր ուղեծիրներում, և ինչպես դրանք կառավարել»,- ասաց նախարարը: