Ռուսական ալիքներից մեկն արգելափակելուց հետո մեր ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ կոնտենտ չի արտադրվել. ԲՏԱ նախարար

Ռուսական ալիքներից մեկն արգելափակելուց հետո մեր ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ կոնտենտ չի արտադրվել։ Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:


«Դրանից հետո ունենք արձանագրված զրո դեպք, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող որևէ ռուսական կամ օտարերկրյա որևէ հեռուստաալիքով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հույզերի վրա բացասական ազդեցություն ունեցող, Հայաստանի Հանրապետության և իր ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ որևէ հեռուստակոնտենտ արտադրված լինի։


Այս իմաստով պետք է ասեմ, որ թեև միջպետական համաձայնագիրն ինստիտուցիոնալ առումով սա չի կարգավորում, սակայն մեր ռուս գործընկերների հետ մենք այս պահին հասել ենք նրան, որ որևէ նմանօրինակ բովանդակությամբ դեպք չի արձանագրվել»,- ասաց նա: