Կոտայքում հատուկ օպերացիա է իրականացվել. բերման են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորի որդին, ևս մի քանի անձ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա են իրականացրել։


Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն են տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։


Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակվում։