Ամանորի եղևնիները կտեղափոխվեն վերամշակման

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են.


«Բնության պահպանության նպատակով եղևնիները կտեղափոխվեն վերամշակման՝ աղբավայրի փոխարեն:


Բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են վայրեր, որտեղ մինչև հունվարի 15-ը մեր համաքաղաքացիները կարող են տեղափոխել Ամանորի եղևնիները:


ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դրանք կվերամշակի՝ ստանալով ագրոծածկ (ցանքածածկ): Ստորեւ ներկայացված են հասցեները:


Կենտրոն վարչական շրջան
Խանջյան փողոց, 2/6 պոմպակայան


Նորք-Մարաշ վարչական շրջան
Արմենակ Արմենակյան փողոց, 272 շենք


Արաբկիր վարչական շրջան
Վ.Դավթյանի անվան զբոսայգի
«Նոր Արաբկիր» զբոսայգի
Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգի


Շենգավիթ վարչական շրջան
Կոմիտասի անվան պանթեոն
«Շողակաթ» զբոսայգի


Նոր-Նորք վարչական շրջան
Ֆր․Նանսենի անվան զբոսայգի՝ Գայի արձանի հետնամաս
Միկոյան փողոցի զբոսայգի՝ Միկոյան 15


Ավան վարչական շրջան
Ավ․ Իսահակյան զբոսայգի
Ընտանեկան զբոսայգի


Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
«Հաղթանակ» զբոսայգի
Մ. Ավետիսյանի անվան զբոսայգի


Դավթաշեն վարչական շրջան
Կաղնուտի այգի
Կենտրոնական զբոսայգու մուտքի մոտ


Աջափնյակ վարչական շրջան
Ազատամարտիկների այգի
«Արմենիա» ԲԿ-ի դիմացի զբոսայգի


Էրեբունի վարչական շրջան
Ազատամարտիկների փողոցի այգի (Մանկական այգի)
Սմարթ այգի (Էրեբունի թանգարանի դիմաց)


Նուբարաշեն վարչական շրջան
Նուբարաշեն 9 փողոցի այգի


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Երիտասարդության այգի
Վ․Զատիկյանի անվան զբոսայգի»։