Բուլղարիայում հրդհվել է Starlink-ի կայանը, որը սպասարկում է նաև Ուկրաինայի ԶՈՒ-ին

Բուլղարիայում անհայտ անձինք հրդեհել են Սոֆիայից 20 կմ հեռավորության վրա գտնվող Starlink արբանյակային կապի վերգետնյա կայանը՝ վնասելով 17 ալեհավաքներից 11-ը։ Միջադեպի փաստը հաստատել է երկրի վարչապետ Ռումեն Ռադևը․ ընթանում է քննություն։


Ուկրաինական բանակին ևս սպասարկող կայանի վրա հարձակումը տեղի է ունեցել տարածքի ցանկապատի մասնակի ապամոնտաժման պատճառով։ Բուլղարացի քաղաքական գործիչներն ակնարկում են ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր հետքի մասին։ Սեպտեմբերի վերջին Starlink-ի ալեհավաքների հրդեհման նմանատիպ դեպք էր գրանցվել նաև Լեհաստանում։