Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված

Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք, առկա է տարածվելու վտանգ դեպի անտառ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատնրից երեք մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ի ժամը 00:45-ին, մարվել՝ 02:05-ին: Այրվել է խոտածածկ տարածք: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված: