Հանրապետությունում հունվարի 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում հունվարի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում հունվարի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հունվարի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։


Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։


Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։