Քաղաքացիակենտրոն լրատվություն
Անցած տարի Հայաստան է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, նվազել է միայն Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը: Այս մասին 2024թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«2024-ին ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, սա 2023-ի ցուցանիշի նկատմամբ մոտ 7 տոկոսով նվազել է»,-ասաց Պապոյանը:
Նախարարի խոսքով՝ օրինակ՝ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է:
Պապոյանը նաև շեշտեց, որ կառավարության թիրախն է 2026-ի համար տարեկան ունենալ 2.5 մլն զբոսաշրջիկ: