Լիցենզավորման համակարգը ներդնելուց հետո ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր, հիմնականում դրանք վերաբերում են դպրոցների շինարարությանը, օրինակ՝ խախտման հիմքով կասեցվել են 12 լիցենզիա և 38 ներդիր: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հայտնելով, որ տուգանվել են մի շարք կազմակերպություններ, դրանք ներառվել են գնումների սև ցուցակում:
«Մենք հետևողական ենք լինելու որակի պահպանման հարցում: Որակի առումով որևէ զիջում չի լինելու, և մենք համագործակցելու ենք տեսչական մարմինների հետ, արդեն իսկ ակտիվ համագործակցություն ունենք, այս տարի ավելի ենք խորացնելու այդ համագործակցությունը, որպեսզի կարողանանք պատշաճ որակով իրականացնենք որակի հսկողությունը, նաև հետևություններ անենք լիցենզավորման գործառույթներ իրականացնելու ժամանակ։
Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո բոլոր գործընկերները կհասկանան, որ որակի նկատմամբ որևէ զիջում չի լինելու»,- ասաց նա: