Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը: Ցավակցում եմ Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Կոնջորյանը:
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան
«Անկեղծորեն ցավակցում եմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Հովհաննիսյանը
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյան
«Ցավակցում եմ կյանքից անժանամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի սգակիր ընտանիքին, ընկերներին»,- գրել է Ալեքսանյանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։ «Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։ Աստված թող հոգին լուսավորի»,- գրել է Վարդանյանը