Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր ամփոփվեցին երեք օր շարունակ անցկացվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարն, ըստ արդյունքների, Լյուդվիգ Գյուլնազարյանն է։
Հիշեցնենք, ՔՊ Վարչության՝ հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցում էին Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։