Հանրապետական շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կվերանայվի․ նախարար

Հայաստանում 2024 թվականին ներդրված միասնական շտապօգնության ծառայությունը 2025-ին կընդգրկի արդեն ամբողջ հանրապետությունը: Կվերանայվի աշխատակիցների աշխատավարձը: Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկում ենք Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարի շտապօգնության միասնական ծառայությունը  կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման, այս տարի արդեն մեկնարկել են: 2025-ին կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը»,-ասաց նախարարը: