Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում. Կոշտա

Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցը:


 

1lurer.am-ի փոխանցմամբ՝ նա X-ի միկրոբլոգում գրառում է կատարել, տեղեկացրել, որ հայկական կողմին է հայտնել Եվրոպական միության հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:


 

Կոշտայի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է նաև խորացնել անվտանգության, տնտեսության, ժողովրդավարության և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը: