Դոնի Ռոստովը, հավանաբար, գրավել են «Վագներ»-ի զինյալները․ լուսանկարներ․ meduza.io
Հունիսի 24-ի առավոտյան զինված անձինք դիրքեր են զբաղեցրել Դոնի Ռոստովի կենտրոնում․ գրում է meduza.io-ն։ 

Ամենայն հավանականությամբ, դրանք «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալներն են (չնայած վարկած կա, որ դրանք կարող են լինել ՌԴ ՊՆ զինծառայողներ)։

161.ru-ն հայտնում է, որ նրանք շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, քաղաքային վարչակազմը, ԱԴԾ-ի և ՆԳՆ վարչությունները։ Քաղաքի փողոցներում տանկեր կան։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Դոնի Ռոստովի բնակիչներին խնդրել է «խուսափել քաղաքի կենտրոն գնալուց և հնարավորության դեպքում չլքել իրենց տները»։