«Վագներ»-ը պատրաստվում է հասնել Մոսկվա․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը ակնկալում է հասնել Մոսկվա․ գրում է meduza.io-ն։
 
Ըստ բրիտանացի զինվորականների՝ «Վագներ» -ը դուրս է եկել Ուկրաինայից և հատել Ռուսաստանի հետ սահմանը առնվազն երկու տեղով։ Դոնի Ռոստովում նրանց հաջողվել է վերահսկողության տակ վերցնել առանցքային օբյեկտները, այդ թվում՝ Հարավային ռազմական օկրուգի շտաբը։
 
Նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զեկույցում ասվում է, որ ՝ «Վագներ» ուժերն արդեն գտնվում են Վորոնեժի շ տարածքում, որտեղից նրանք  կմեկնեն Մոսկվա։
 
Գործակալությունը նշում է, որ ՌԴ ռազմական և իրավապահ մարմինները գործնականում ոչ մի դիմադրություն չեն ցույց տալիս «Վագներ»-ցիներին։
 
«Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի հավատարմությունը առանցքային կլինի ճգնաժամի զարգացման համար։ Սա վերջին ժամանակների ամենալուրջ մարտահրավերն է ռուսական պետությանը», - եզրակացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը: