Վորոնեժում նավթի պահեստ է այրվում
Վորոնեժի նավթի պահեստում վառելիքի բաք է այրվում, տեղում աշխատում է ավելի քան 100 հրշեջ, նախնական տվյալներով զոհեր չկան, հայտնել է նահանգապետը․ գրում է ՌԻԱ Նովոստին։
 
Վորոնեժի իշխանությունների տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 հրշեջ և 30 միավոր տեխնիկա։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Ինչպես պատմել են ականատեսները, մինչ տանկի բռնկվելը նավթի պահեստի վրայով ուղղաթիռ է թռչել, որից հետո ուժեղ պայթյուն է որոտացել։