Ուկրաինայի ԶՈՒ-ն հաջողություններ է գրանցել Դոնեցկի մերձակայքում. գրավել են դիրքեր, որոնք ռուսների վերահսկողության տակ էին դեռևս 2014 թվականից

Ուկրաինայի Զինված ուժերը Կրասնոգորովկայի մոտ գրավել են մի քանի դիրքեր, որոնք ռուսների վերահսկողության տակ էին դեռևս  2014 թվականից․ գրում է unian.net-ը։
 
Այս մասին հեռուստամարաթոնի եթերում խոսել է Տաուրիդի ուղղության ՊԲ միասնական մամուլի կենտրոնի խոսնակ Վալերի Շերշենը։ 
 
«Իրոք, լավ պատրաստված գրոհի արդյունքում Կրասնոգորովկայի մոտ մի քանի դիրքեր են գրավվել… որոշ տարածքներ մաքրել են ականներից: Մեր գրոհայինները հակառակորդի համար անսպասելիորեն առաջ են շարժվել»,- ասաց բանախոսը:
 
Շերշենը հավելել է, որ Տաուրիդ ուղղությամբ «առաջընթաց կա»։ «Մենք ամրանում ենք, ականազերծում: Հաջողությունները շոշափելի են: Այնուամենայնիվ, արդյունքների մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Շերշենը։