24.06.2023
Քաղաքականություն, Հասարակություն, Աշխարհ
Պրիգոժինը հաստատել է, որ իր գրասենյակից փողի արկղերով բեռնված «Գազել» են հայտնաբերել․ ««Վագները» տասը տարի գործածում է բացառապես կանխիկ գումար, ինչը գրված է պայմանագրում»
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսական Фонтанка.ру-ն գրել է, որ «Վագների» ղեկավար Պրիգոժինի գրասենյակի մոտ ուժայինները հայտնաբերել են փողով լցված արկղերով «Գազել» մեքենա։ Ըստ աղբյուրի՝ այնտեղ եղել է 4 մլրդ ռուբլի կանխիկ գումար։
Պրիգոժինն այս առնչությամբ ձայնային հաղորդագրություն է տարածել և հայտարարել, որ իր գրասենյակի մոտ բացի «Գազելից» հայտնաբերվել է նաև երկու փոքր ավտոբուս, որոնցում եղել են աշխատավարձերի համար նախատեսված գումարները։ ««Վագները» ապրում է տասը տարի՝ օգտագործելով բացառապես կանխիկ գումար, ինչը գրված է պայմանագրում։ [․․․] Հիմա եկել են խուզարկությա․․․ ահավոր ոչինչ չկա։ Կանխիկ գումարը, իսկապես, հայտնաբերվել է»,- հայտարարել է նա։