Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Էդգար Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե «Այսօր Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա Ռուսաստանի նախագահի մոտ արդարանալու համար, թե ինչու չի կարող կատարել Հայաստանի վրա լայնածավալ հարձակում իրականացնելու պարտավորությունը»:


Ըստ քաղաքագետի՝ առաջին «ալիբին» Հայաստանում տեղակայված Եվրոպական դիտորդական առաքելությունն է։


Առաքելյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոմից ստորագրվելիք  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։