Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սննդի օնլայն առևտուրը մեծ մարտահրավեր է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական տեսչական մարմնի համար, հիմա վերահսկելու ուղիներ են մշակվում։ Այս մասին Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը։
«Սննդի մատակարարման մեծ օպերատորներին, օրինակ՝ «Յանդեքսին», պատրաստվում ենք ներկայացնել պահանջներ, որոնք նրանք պետք է ներառեն իրենց հավելվածներում, որպեսզի սննդի տեղափոխումը սանիտարական համապատասխան պայմաններով լինի։ Մյուս դեպքերում, ցավոք, գործիքակազմն այնքան զարգացած չէ, որպեսզի կարողանանք համատարած վերահսկողություն իրականացնել օնլայն տիրույթում, մանավանդ երբ, օրինակ, վաճառք իրականացնողը մեզ համար անհայտ է ու նրա նույնականացումը, բացահայտումն անհնարին է»,- ընդգծեց Դանիելյանը։