Պուտինը ստորագրել է ռազմական դրությունը խախտելու համար 30-օրյա կալանք սահմանելու մասին օրենքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռազմական դրությունը խախտելու համար 30-օրյա կալանք սահմանելու մասին օրենքը։ Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, օրենքը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

Օրենքի համաձայն ՝ փոփոխությունների է ենթարկվում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 3.9-րդ հոդվածի 1-ին մասը («վարչական կալանք»), «արտակարգ դրության ռեժիմ» բառերից հետո ավելացվում է «ռազմական դրության ռեժիմ» բառը:

Նշվում է,որ «Ռազմական դրության մասին» օրենքով, ինչպես նաև այլ դաշնային օրենքներով և կանոնակարգերով սահմանված նորմերին չհետևելու համար կկիրառվի տուգանք մինչև 1000 ռուբլի կամ վարչական կալանք մինչև 30 օր ժամկետով:

Պաշտոնյաների համար տուգանքը նման խախտման համար կարող է աճել մինչև 2000 ռուբլի: