ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է. ՀԱՊԿ քարտուղարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այսօր ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին, նշել՝ դրան գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին:


ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում:


«Սակայն կարևոր է հիմք ընդունել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար»,- նշել են ՀԱՊԿ-ի քարտուղարությունից: