Եկել է այն պահը, որ հնարավոր է ռուսի արյուն հեղվի, ուստի մենք շրջում ենք մեր շարասյուները և գնում հակառակ ուղղությամբ՝ դեպի դաշտային ճամբարներ՝ համաձայն պլանի․ Պրիգոժին
Պրիգոժինը նշել է․ «Մենք հունիսի 23-ին մեկնել ենք արդարության երթի։ Օրվա ընթացքում հասել ենք Մոսկվայից 200 կմ հեռավորության վրա։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ հնարավոր է՝ արյուն հեղվի։ Ուստի, գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ որ հնարավոր է կողմերից մեկում ռուսի արյուն է հեղվի, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։