Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

Օրերս հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել։ Արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը դեմ են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ չբացառելով, որ հաղորդումը կարող է ՀՀ-ում չհեռարձակվել:


Խոսքը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր»-ի մասին է: