«Քաղաքականության մեջ ազարտը հղի է ոչ սպասելի արդյունքներով». Կարասինը՝ Երևանի քայլերի մասին

Այլ երկրների հետ համագործակցության մասին տարբեր փաստաթղթեր ստորագրելու Երևանի ակտիվությունը կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը:


«Վախենում եմ, որ բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակի պարտավորություններով փաստաթղթեր ստորագրելու Հայաստանի ներկայացուցիչների քառատրոփ ակտիվությունը կարող է այդ երկրի և նրա ժողովրդի համար անսպասելի բարդ հետևանքներ ունենալ»,- գրել է ռուս խորհրդարանականը։


Կարասինի խոսքով՝ հարցեր են առաջացնում այս փաստաթղթերի մշակման լրջությունը և դրանց համաձայնեցումը պարտավորություններին, որոնք Հայաստանն արդեն ստանձնել է այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների առաջ։


«Ոչ վերջին հերթին դա վերաբերում է ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Պատմությունից հայտնի է, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է  ոչ սպասելի արդյունքների»,- նշել է Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավարը։