Կոտայքի մարզում հրկիզել են հայտնի տեխսպասարկման կետերից մեկը

Հունվարի 16-ին Կոտայքի մարզում հրդեհ է տեղի ունեցել:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ հարակից տեխսպասարկման կետում, կրակ և ծուխ է նկատվում: 


Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ, 11-րդ, 12-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ: 


Հայտարարվել է հրդեհի «1 ԲԻՍ» աստիճան: 


Պարզվել է, որ  տարածքը սպասարկում է Կոտայքի մարզը, իսկ հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում: