Արգենտինայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Արգենտինական Պատագոնիայում մոլեգնող անտառային հրդեհներից տասնյակ տներ են ոչնչացել, հաղորդում էAssociated Press-ը: Նահանգի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Խորխե Բոնանսեան հայտարարել է, որ ուժեղ քամին նպաստում է կրակի տարածմանը:


Իրավիճակը, ինչպես ասվում է հրապարակման մեջ, բարդանում է բնակավայրերում հիդրանտների և ջրային պոմպերի բացակայությամբ։ Պատագոնիայի ամենագեղեցիկ արգելոցներից մեկում՝ Նահուել Հուապի ազգային պարկում, հրդեհն ընդգրկել է ավելի քան 3000 հեկտար տարածք: 


Կրակը տարածվում է դժվարամատչելի շրջաններում, որտեղ հնարավոր է միայն ուղղաթիռների օգտագործումը։