Կրկին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի ԱՄՆ վիզա տրամադրելու կարգը

2025 թվականի հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի Միացյալ Նահանգների վիզա տրամադրելու կարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: 


«Առանց հարցազրույցի վիզա ստանալու պահանջներին բավարարող մինչև 14 տարեկան երեխաների դեպքում, որոնք ունեն գործող ՀՀ անձնագիր կամ կացության քարտ, փաստաթղթերը կարող են պարզապես ուղարկվել դեսպանատուն սուրհանդակային ծառայության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ: 


Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: