Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունվարի 10-ին Երևանում հրդեհ էր բռնկվել Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությանԷրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվում, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշության հետևանք է, այլ ավտոմեքենան հրկիզել են, ինչի առթիվ նախաձեռնվում է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հրկիզված ավտոմեքենան պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ավագ օպերլիազորին։
Այրվել էր «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածն ու սրահը ու ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չեն եղել։