Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Կանանց առողջության ինստիտուտի նախագահի հետ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Վաշինգտոնում հանդիպել եմ Կանանց առողջության ինստիտուտի նախագահ տիկին Վալերի Հյուբերի հետ։ Տիկին Հյուբերը նախագահ Թրամփի նախագահության առաջին փուլում զբաղեցրել է Կանանց գլոբալ առողջության հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ 


Նա նաև աշխատել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունում՝ որպես բնակչության հարցերով գործող տեղակալ, ավագ քաղաքական խորհրդատու և Առողջապահության նախարարի գլխավոր խորհրդատու։
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Ժողովրդագրության ռազմավարության հիմնական դրույթները։ 


Մասնավորապես՝ քննարկել ենք ծնելիության, կանանց առողջության և վաղաժամ մահացության խնդիրները, կիսվել լավագույն փորձով և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։