Դատապարտում եմ կեղծ դատավարությունները և Պետքարտուղարությանը կոչ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ. Տիտուս

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը դատապարտել է Բաքվի բանտերում ապօրինի և շինծու մեղադրանքներով պահվող 18 հայերի նկատմամբ հունվարի 17-ին մեկնարկած դատական գործընթացները:


«18 հայ քաղբանտարկյալ գաղտնի վարույթով կանգնել են դատարանի առաջ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո: Ես դատապարտում եմ այս կեղծ դատավարությունները և կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը Ալիևի վարչակարգում մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ»,- X-ի միկրոբլոկում գրել է Տիտուսը։