Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշոնակատար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպել եմ Կոմբինատ թաղամասի բնակիչների հետ: Տարբեր հարցեր ենք քննարկել կապված լուսավորության ցանցի, ճանապարհների ասֆալտապատման, հողերի սեփականաշնորհման, սոցիալական բնակարան տրամադրելու հետ:

Բնակիչները կարևորել են նաև խաղահրապարակ և այգի ունենալու հարցը»:
