Նոր ճանապարհը շահագործման ենք հանձնել․ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ է հրապարակել և գրել է․


«Մեր քաղաքի երթևեկության կարգավորման և երևանցիների առօրյա կյանքի հարմարավետության բարելավման ուղղությամբ մեկ նոր քայլ է արված։


Շահագործման ենք հանձնել Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված նոր ճանապարհը:


Սա նոր հնարավորություն է ապահովում ավելի հեշտ ու արագ երթևեկելու համար՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և բարձրացնելով մեր քաղաքի շարժունակությունը»,- գրել է քաղաքապետը