ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 


Ուշադրություն․ եղանակային պայմաններով պայմանավորված՝ հորդորում են խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 


Հարգելի՛ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։


Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։