Վարորդների 225 թափուր հաստիքներից 110-ը համալրվել է. այս շաբաթ համալրումը կավարտվի. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

«Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը, դեռ թափուր է 115 հաստիք. այս մասին հաղորդվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։


Նշվել է, որ նույն տեմպերով աշխատանքի դեպքում այս շաբաթ արդեն բոլոր թափուր հաստիքները կհամալրվեն։