Մհեր Սահակյանի մանդատը տրվել է հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին. ԿԸՀ

ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։


«Ազգային ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին»,- նշված է ԿԸՀ հայտարարության մեջ։